«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի մտերիմ Կարեն Բագրատունյանցը՝ Սամբիստ Կարենը, որ զենք պահելու մեղադրանքով ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել, փորձում է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Բագրատունյանցը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողով՝ վաղաժամկետ ազատվելու համար, սակայն մերժում է ստացել: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 19-ին քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թևոսիկը, և մի խումբ այլ անձինք, որոնց մեջ էին եղել նաև ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանն ու վերը նշված Կարեն Բագրատունյանցը, ապօրինի զենք պահելու կասկածով բերման էին ենթարկվել ոստիկանություն:

Այս պատմության արդյունքում էլ Կարեն Բագրատունյանցը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման և հիմա ամեն կերպ փորձում է հունիսի 19-ից շուտ ազատության մեջ հայտնվել»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։