Այսօր հնդկական կինոմատոգրաֆիայի 100-րդ տարեդարձն է: 1913 թվականի մայիսի 3-ին  այս օրը բեմադրվել է Դունդիրաջ Գովինդ Ֆալկեի սև և սպիտակ համր «Ռաջա Հարիչանդրա» ֆիլմը:

Այս կինոնակարում բոլորը տղամարդ դերասաններ են, որոնց մի մասը կնոջ դեր են կատարում:

Ինչպես նշում է Հարավասիական կինոմատոգրաֆիայի պատմիչ Նասրին Ռահմանը նշել է, որ հինդի լեզվով ֆիլմ արտադրությունը երկար ժամանակ հայտնի չի եղել Բոլիվուդ անվամբ և 20-րդ դարի նորամուծություն է:

Ինչպես Հոլիվուդում, Բոլիվուդը նույնպես ունի իր աստղերը, որոնք մեծ մասամբ 40 անց տղամարդիկ են: Ներկայումս Բոլիվուդի աստղերը երեք Խաներն են Շախրուխ Խանը, Սալման Խանը և Ամիր Խանը:

Հնդկական կինոյի անբաժանելի մաս են կազմում նաև երգն ու պարը: Նասրին Ռահմանը նշում է, որ այն նման է օպերայի սակայն կինոյի մեջ հնչում են 5-9 երգ: Այս մասին նշում է BBC  գործակալությունը: