«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը և ընդունվել է:
Շնորհակալությունս եմ հայտնում Արմեն Աշոտյանին կրթության համակարգում աշխատելու հնարավորության և մարդկային ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրագրողներին համատեղ կառուցողական աշխատանքի համար:
Հաջողություն եմ մաղթում ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ու հարազատ դարձած ԿԳՆ աշխատակազմին»:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը: