ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է «Վ. Գասպարիին քրեակատարողական հիմնարկում բռնությունների ենթարկելու վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Օմբուդսմենի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր նախապատրաստել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ գրասենյակի այսօրվա տարածած հայտարարության համաձայն` Վ. Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարտգեզ (Վարդգես) Գասպարին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման, ինչի մասին ՄԻՊ աշխատակազմին հայտնել է նաև Վարտգեզ Գասպարին: