Չինական ոստիկանությունը երեք ամսից ավել որոնում է մսի արտադրողների, որոնք տավարի և գառան մսի անվան տակ ծախել են առնետի և աղվեսի միս: Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը: Հունվարի վերջից երկրում արձանագրվել էր մոտ 400 այսպիսի հանցագործություն և բռնագրավվել է շուրջ 20.000 տոննա անօրինական արտադրության մսամթերք:

«Կեղծ մսի» գործով ձերբակալվել է շուրջ 900 մարդ:

Ինչպես պարզել է հետաքննությունը արտադրողները բացի այս ամենին նաև խախտել են մսի պահպանման ժամկետը, իսկ նրանց թարմ տեսք հաղորդելու համար օգտագործել են քիմիկատներ և ջուր:

Պոլուֆաբրիկատներ վաճառքը մեծ եկամուտներ է բերել խարդախներին: Մասնավորապես «գառան» մսի սպառումը առնետների մսից Ցզանսի նահանգում արտադրողներին բերել է շուրջ 1.62 մլն դոլարի եկամուտ: