Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում շատ բան կախված է նրանից, թե որքան ազատ և անկախ կանցնեն ընտրությունները: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա իր դժգոհությունը հայտնեց, որ ոչ իշխանական ուժերն այսօր չեն ընդունել միասնական հայտարարություն` հետընտրական դաշինքի հետ կապված:

«Որևէ ընդդիմադիր ուժ չի կարողանա 50 տոկոսից ավել ձայն ունենալ»,- ասաց Արմեն Ռոստամյանը և անդրադառնալով նախընտրական փուլում հնարավոր համագործակցության միասնական ցուացկով հանդես գալուն, ասաց, որ ՀՅԴ-ն նախընտրական փուլում իր ամբիցիաները դրել էր մի կողմ, և պատրաստ էր ընտրություններին գնալ միասանական ցուցակով, անկախ նրանից, թե ցուցակում իրենք, որ տեղը կլինեին: