Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Պորտուին»։
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով. հանդիպման միակ գոլը 23-րդ րոպեին գրանցվեց պորտուգալական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասի օգտին։
Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Տուխելի թիմը նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։