Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Սերբիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ թուրքական հետախուզությունը և ոստիկանությունը տեղյակ էր Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարվելիք ռմբակոծության մասին: Սակայն նրանց չի հաջողվել կանխել այն: Գրում է Fox News-ը:
Նախագահը նաև նշել է, որ նա հետաքրքրվում է հեռուստալրագրող Դիդ Տունջայի առաղջական իրավիճակով, որը այդ ժամանակ գտնվում էր դեսպանատան մոտ:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն է եղել: Արդյունքում մահացել է մեկ մարդ և մեկը ծանր վիրավորվել է: