Կառավարությունը հաստատել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:
Որոշմամբ կկարգավորվեն նաև բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման գործընթացում կառուցապատող-պետություն, պետություն-շահառու և շահառու-վարկատու հարաբերությունները, համալիրի բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանի ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված, շենքային համալիրի ներքին և արտաքին հարդարման, բարեկարգման աշխատանքներին, ինժեներական ցանցերին և կաթսայատանը, ավտոկայանատեղերին որոշման նախագծով ներկայացվող պահանջների ապահովման հետ կապված հարցերը:
Անահիտ Գրիգորյան