«Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց, որ իրեն տաքսիստն է բերել՝ 2 շաուրմա և երեք «պեպսի կոլա»»,- այսօր այսպիսի ցուցմունք է տվել Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը՝ դատարանում Ավետիսյանների սպանության գործով:
Մերզլիկինն ասել է, որ երբ ժամանել է ենթադրյալ դասալիքի ձերբակալության վայր, հնարավորություն է ունեցել նրան մի քանի հարց տալ։
Նրա խոսքով՝ Պերմյակովի հագին եղել է ճակատին քաշված սև գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկներ։