«Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել։ Նշենք, որ ընկերությունը գրավադրվել է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետևանքով այն անցել է բանկին։ Իսկ ի՞նչ է վաճառում «Յունիֆիշ»- ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք-շինություններով շարժական գույքով տրանսպորտային միջոցներով 650 ջրավազաններով և 53 հորատված ջրհորներով։ Այս ամենի մեկնարկային գինը կազմում է ավելի քան 6 մլրդ դրամ։ Սակայն նույն աճուրդի շրջանակներում վաճառքի է հանվել բնակելի տուն՝ հողամասով որի արժեքն է ավելի քան 406 մլն դրամ։

ԴԱՀԿ-ն վաճառում է նաև ձկնաբուծարանի կենդանի ձկները՝ մայրաձկներ, ենթամայրեր, ապրանքային ձկներ, սիբիրական թառափ, ռուսական թառափ, կարմրախայտ իշխան և այլն։ Աճուրդի են հանվել 3 ավտոմեքենաներ, որոնք, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, գրավի առարկա են «Քեթրին գրուպ» ընկերությունում։ Իսկ ինչպես հայտնի Է՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը դե ֆակտո պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: