Երեկ` փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կատավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ իր թոռները` Դավիթ և Հայկ Ամիրխանյանները գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով:
Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գիշերօթիկ դպրոց են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարարական ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Մերի Գևորգյանի գլխավորությամբ:
Փրկարարները երեխաների խնամքի և պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դավիթ Ամիրխանյանին, 14-ամյա Հայկ Փափազյանի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն այլդ ծայրահեղ քայլին: Ահազանգողը եղել է Դ. Ամիրխանյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


