Մայիսի 3-ին ազատ մամուլի միջազգային օրվա կապակցությամբ միջազգային կազմակերպություն «Լրագրողներ առանց սահմանին» ներկայացրել է «ազատ մամուլի թշնամիների» ցուցակը: Ինչպես հայտնում է Epd գործակալությունը այդ ցուցակում հիշատակվում է ընդհանուր առմամբ պետության 40 ղեկավար, ինչպես նաև ռազմական խմբավորումներ և մաֆիա կազմակերպություններ, որոնք հետապնդում են ազատ լրագրողներին և լրատվական միջոցներին:
Ցուցակում կրկին հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն, մեքսիկացի նարկոկարտելները, իտալական մաֆիան և «Թալիբան» ծայրահեղ իսլամական շարժման ղեկավար Մուլա Օմարը: Միաժամանակ ցուցակից դուրս են եկել Բասկյան ԷՏԱ խմբավորումը և Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը:
Իրական անհանգստություն է առաջացնում Եգիպտոսում և Սիրիայում տիրող առկա իրավիճակը: Եգիպտոսում «մահմեդական եղբայրները» գործից ազատել են պետական հրատարակչությունների ղեկավարներին և պարբերականների գլխավոր խմբագիրներին և լրագրողներին նրանց փոխարեն նշանակելով իրենց մարդկանց:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում առնվազն սպանվել 23 լրագրող և ԶԼՄների 59 ազատ աշխատակիցներ, այդ պատճառով ցուցակի մեջ հայտնվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Միաժամանակ նշվում է, որ ապստամբները ևս հարձակվել են պետական ԶԼՄների աշխատակիցների վրա, առևանգում են լրագրողներին և ահաբեկում են միջազգային լրագրողներին: