Փետրվարի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել բնակչի դին: