Իտալիայում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Էրքին Հեյդարլիի՝ l'Opinione Pubblica-յին տված հարցազրույցից հատված՝
«1920 թ․ Ադրբեջանն օկուպացվեց բոլշևիկյան Ռուսաստանի կողմից և 70 տարի գտնվեց սովետական իշխանության տակ։ Բայց ողջ այս տարիներին, չնայած ռեժիմի կողմից ճնշումներին՝ անկախության ձգտումը չլքեց ադրբեջանցի ժողովրդին։ Ահա թե ինչու, երբ 1980-ականներին Սովետական Միությունը սկսեց թուլանալ, անկախության համար շարժումը մեծ թափ առավ»։
ԿԵՂԾԻՔ #1 - Ընկեր Հեյդարլիին հիշեցնեմ, որ 1991 թ․ մարտի 17-ին Ադրբեջանը մասնակցել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարի որոշմամբ (1990 թ․ դեկտեմբերի 24) նշանակված հանրաքվեին, որտեղ պետք է որոշվեր Միության պահպանման հարցը (Постановление СНД СССР от 24 декабря 1990 года № 1856-1 «О проведении референдума СССР по вопросу о Союзе Социалистических Республик», Ведомости СНД и ВС СССР, 1990, № 52, էջ 1161)։ Ըստ արդյունքների՝ Ադրբեջանում (բացառյալ Նախիջևանը) մասնակցության աստիճանը կազմեց 75.1%, որից 93.3%-ը կողմ էր քվեարկել նորացված Միության պահպանմանը (Azərbaycanda bu gün)
Ընկեր Հեյդարլիին հիշեցնեմ նաև, որ Հայաստանը բոյկոտել էր նշված հանրաքվեն։ Փաստորեն, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ցանկանում էր մնալ թուլացած ու սեփական գոյությունն իսկ հանրաքվեի դրած Սովետական Միության կազմում, իսկ ընկեր Հեյդարլին ստեր է պատմում։
ԿԵՂԾԻՔ #2 - Հարցազրույցի իտալերեն բնօրինակում այդ հատվածը շարադրված է այնպես, ինչպես ես վերևում թարգմանեցի՝ ("Nel 1920 l’Azerbaigian è stato occupato dalla Russia bolscevica e ha sperimentato 70 anni di regime sovietico. Ma in tutti questi anni, il desiderio di indipendenza non ha abbandonato il popolo azerbaigiano, nonostante tutte le repressioni del regime. È per questo che negli anni ’80, quando l’Unione Sovietica ha iniziato ad indebolirsi, il movimento per l’indipendenza ha vissuto un’accelerata")։
Մինչդեռ ադրբեջանական Azertag-ը (հայկական Armenpress-ի անալոգը) այդ հատվածն այլափոխված ձևով ներկայացրել է այսպես՝ «[Հեյդարլին] հայտնել է, որ նույնիսկ սովետական իշխանության տարիներին Ադրբեջանում ժողովրդավարական արժեքները, թեպետ և գաղտնի, սակայն մշտապես պահպանվել են և հենց սրա շնորհիվ է, որ 1980-ական թվականների վերջին հնարավոր եղավ դիմադրություն ցույց տալ սովետական իշխանությանը» ("Bildirilib ki, Sovet hakimiyyəti dövründə belə Azərbaycanda demokratik dəyərlər gizli də olsa daim yaşadılıb və məhz bunun nəticəsində 1980-ci illərin sonlarında sovet hakimiyyətinə qarşı müqavimət göstərmək mümkün olub":
Էլբակեան Էդգար