«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն առաջիկայում կրկին կառանձնացնի պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից և այն կդարձնի կառավարությանն առընթեր մարմին:
Ըստ լուրերի՝ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառույցից հանելուց հետո ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2012 թվականի հունիսից 2013 թվականի մայիսը:
Ըստ նույն լուրերի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Առայժմ անհայտ է մնում, թե ՀՀ ֆինանսների գործող նախարար Գագիկ Խաչատրյանն ինչ պաշտոնի կտեղափոխվի: Բացառված չէ, որ նա ևս կհամալրի Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքը՝ դառնալով 9-րդը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: