Այս հրեշտակին օգնելու համար ընդամենը 3000 դոլար է պետք, եկեք արագ հավաքենք անհրաժեշտ գումարը:

Այս հրաշք բալիկը՝ Սուսաննան, երեք տարեկան է: Փոքրիկը երկու տարեկանում հասակում խաղալիս վնասել էր ոտքը: Արդյունքում երեխայի ոտքն այտուցվում է: Ծնողները երեխային շտապ տանում են հետազոտության և ինչպես հաճախ է պատահում` սխալ ախտորոշում են կատարում և սկզբնական շրջանում պարզապես քսուկներ նշանակում: Երբ ոտքի ուռուցքը գնալով մեծանում է` երեխային ուղարկում են յամեր հետազոտության, որի պատասխանները ցանկացած ծնողի համար կարող է հուսահատեցնող թվալ: Երեխայի մոտ քաղցկեղ են ախտորոշում:

Երեխային բուժում են Ուռուցքաբանության կենտրոնում, կատարում են վիրահատություն, սակայն բարելավում չի նկատվում: Բժիշկները խորհուրդ են տալիս անդամահատել ոտքը, սակայն ծնողները չեն համաձայնում և երեխային տանում են Մոսկվա հետազոտության: Այնտեղ Սուսաննային նշանակում են քիմիաթերապիայի ութ կուրս: Երեխան քիմիաթերապիան ստանում է Հայաստանում, որից հետո ծնողները փոքրիկին կրկին տանում են Մոսկվա հետազոտության:

Հետազոտությունից հետո երեխային կրկին նշանակում են քիմիաթերապիա և ճառագայթում: Այս անգամ, սակայն, ընտանիքն այլևս հնարավորություն չունի միայնակ հոգալու այս ծախսերը:

Սուսաննան պետք է Հայաստանում ստանա քիմիաթերապիայի մեկ կուրս, որից հետո պետք է մեկնեն Մոսկվա ճառագայթման: Այս պահին բուժումը շարունակելու համար նրանց անհրաժեշտ է 3000 դոլար:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին, կարող են գումարը փոխանցել Bridge of Health Armenia հիմնադրամի հաշվեհամարին` նշելով «Օգնություն Սուսաննա Հովակիմյանին»:

Մեր հաշվեհամարներն են`

INECOBANK CJSC
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
AMD 2050622047431001
RUB 2050622047431041
USD 2050622047431020
EURO 2050622047431040

Arca ստացող Անահիտ Բարսեղյան 4578 9100 0000 0061

Երեխայի մայրիկի` Քնարիկի հեռախոսահամարն է 041 997998

Շնորհակալ ենք:

Արմեն Արմոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: