«Հրապարակ» թերթը գրում է.
«Կրեմլի քարոզիչ Դմիտրի Կիսելյովի կողմից համակարգվող «Գրիբոյեդով» ակումբը տևական ընդմիջումից հետո այս տարի առաջին հավաքն է անցկացրել։ Ժամանել է Կիսելյովը, իսկ ակումբի հյուրը եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, որը Պուտինի մերձավոր շրջապատից է։ Հավաքին, գրիբոյեդովականներից բացի, մասնակցել է նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Տեղեկացանք, որ նա էլ Կիսելյովից հետ չի մնացել ու դժգոհություև է հայտնել Հայաստանում ռուսերենի վատ իմացության ու ռուսական մշակույթին անհաղորդ լինելու առիթով»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: