Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել 2 ամսով ձերբակալել 4-ամյա երեխային դաժանորեն սպանած դայակ՝ Գյուլչեխրա Բոբոկուլովային:
Ինչպես նշել է դատավորը, նա հանդիսանում է Ուզբեկստանի քաղաքացի և փաստացի անօրինական եղանակով բնակվում էր բնակարանում, որտեղ և սպանել էր երեխային: Խափանման ավելի մեղմ եղանակ նշանակելու դեպքում, կինը կարող է վտանգ ներկայացնել այլ մարդկանց համար:
Նշենք, որ դայակն ընդունել է մեղքը: Երբ նրան հարցրել են, թե խղճում է արդյո՞ք փոքրիկ երեխային, Գյուլչեխրան միայն գլխի շարժումով բացասական պատասխան է տվել: Միևնույն ժամանակ, ճաղերի հետևում գտնվելով հանդերձ, նա ժպտում էր, ձեռքով անում լրագրողներին և բոլորին բարևներ փոխանցում: