Երեկ՝ մարտի 1-ին, Երևանում մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսիսյանը՝ հանցավոր շրջանակներում առավել հայտնի որպես Վզգո: Նրա 80-ամյա հոբելյանի լրանալուն մնացել էր 19 օր:
Ինչպես տեղեկանում ենք primecrime.ru-ից, նախորդ տարի հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանի մահից հետո «գողական» պատրիարքներից մինչև երեկ ողջ էին մնացել միայն նա և Վանիկը:
Սպասվում է, որ Վզգոյի հուղարկավորության կապակցությամբ Երևան կժամանեն մեծ թվով «օրենքով գողեր»՝ ամբողջ աշխարհից: