Ռուսաստանի իրավապահ մարմինները փնտրում են օրերս 4-ամյա երեխայի գլուխը դաժանորեն կտրած կնոջ ամուսնուն: 46-ամյա Մամուր Ջիրակուլովը, ըստ իրավապահների կարծիքի, կարող է կապ ունենալ դաժան սպանության հետ: 

Նշենք, որ հարցաքննության ժամանակ Բոբոկուլովան պատմել է, որ Ջիրակուլովի հետ ծանոթացել է Մոսկվայում: Որոշ ժամանակ անց տղամարդը մեկենել է հայրենիք: Ինչպես կինը պատմել է, նա արդեն 4 ամիս է չի տեսել ամուսնուն, ով գնացել է իր օրինական կնոջ մոտ:

Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել 2 ամսով ձերբակալել 4-ամյա երեխային դաժանորեն սպանած դայակ՝ Գյուլչեխրա Բոբոկուլովային: 

Ինչպես նշել է դատավորը, նա հանդիսանում է Ուզբեկստանի քաղաքացի և փաստացի անօրինական եղանակով բնակվում էր բնակարանում, որտեղ և սպանել էր երեխային: Խափանման ավելի մեղմ եղանակ նշանակելու դեպքում, կինը կարող է վտանգ ներկայացնել այլ մարդկանց համար: