«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշնանը տեղի ունենալիք Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին և ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով և այլ քաղաքապետացուով։
Հիշեցնենք՝ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երևանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում մի քանի թեկնածություններ են քննարկվում։ Մեզ ասացին. «Տեղացի՝ գյումրեցի տղերքից կլինի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: