«Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը մոտ մեկ ամիս առաջ եղել է Սերժ Սարգսյանի մոտ։ Դանիելյանը ցանկացել է Սարգսյանի «դաբրոն» ստանալ ապրիլի 17- ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու և «հաղթելու» համար։
Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, իր ակնկալածը գործող քաղաքապետը չի ստացել։ Սերժ Սարգսյանի պատասխանը եղել է հետևյալը՝ եթե կարող ես, ընտրվիր։ Դանիելյանի մերձավորներից ստացված տեղեկությունների համաձայն, նա այժմ բավական լարված է և փորձում է մոբիլիզացնել իր շրջապատին։ Տեղեկություններ կան, որ Դանիելյանը նաև նախընտրական շտաբ է ձևավորվում, իսկ շտաբի պետը հնարավոր է, որ լինի Կոտայքի փոխմարզպետներից մեկը։ Հիշեցնենք, որ Հրագղանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է նաև Սասուն Միքայելյանը։ Ինչպես հայտարարվել է, վերջինիս շտաբի պետը լինելու է Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: