«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին: Մինչ այս ենթադրվում էր, որ գալիք ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի ապրիլի վերջին: Սակայն նոր ԸՕ նախագծով հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը 20 օրով առաջ է բերվել:
Գործող ԸՕ-ով ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Նոր ԸՕ-ով հերթական ընտրությունները պետք է անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Ըստ այդմ, ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից ապրիլի 2-ը և 9 կիրակի են, հետևաբար այդ օրերից մեկին էլ կնշանակվեն ԱԺ ընտրությունները»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։