Ինչպես և սպասվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում:
Սույն տարվա հունիսի մեկից ԵՏՄ անդամ բոլոր երկրներում կնշեն տաղավար տոները և հաջորդող մեկ շաբաթը կլինի ոչ աշխատանքային: Ոչ աշխատանքային օրերի քանակը պայմանավորված է նրանով, որ անփորձ երկներին կպահանջվի ժամանակ ընտելանալու Տիգրան Սարգսյանի արմատական քրիստոնեական դոկտրիններին:Ի սկզբանե խսովում էր, որ ԵՏՄ անդամ իսլամական պետությունները կարող են դեմ լինել որոշմանը: Սակայն Տիգրան Սարգսյանի հետ մեկ ժամանոց առանձնազրույցից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը անսպասելիորեն ընդունեց քրիստոնեություն և անվերապահորեն համաձայնվեց Սարգսյանի բոլոր առաջարկներին:
«Վրևից ցփնեց լույս և իմ առջև բացվեց նրա լուսաժպիտ պատկերը..» – Բաբկեն
«Նա աչքիս առաջ ջուրը վերածեց գինու», – նշեց ապշած Նազարբաևը (քրիստոնեական նոր օծված անունը` Բաբկեն), – «իսկ այդ պահին սենյակի անկյունում պատահաբար անկողնուն գամված հաշմանդամ ծերուկին նա հրամայեց ոտքի կանգնել և նա կանգնեց: Դա պարզապես հրաշք էր.. հետո նա հրամայեց ծերուկին արագի մեջ սուրճ դնել և ծերուկը դա էլ արեց..»:
ԵՏՄ խորհուրդը արդեն պատվիրել է 100 խաչքար, որոնք կտեղադրվեն բոլոր այն քաղաքներում, որոնք կայցելի Տիգրան Սարգսյանը մոտակա տարիներին: Խաչքարերի օծումը կկատարի անձամբ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար և ՀՀ խաչքարերի ազգային լաբորատորիայի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Armcomedy