Մարտի 6-ին, Երևանի Ազատության հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել, սակայան ոստիկանները կանխել են փորձը:

Նախնական տվյալներով, 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել: Դեպքի վայրում գտնվող ոստիկանները կանխել են այն: Այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ Ոստիկանությունից: