«Վերնիսաժի հարևանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող հնամաշ իրերի շուկան, որտեղ ինչ մտքովդ անցնի՝ կարող ես գտնել բայց՝ օգտագործված, վերջին շրջանում իր սահմաններն ընդլայնել է, մեկ-երկու քայլ է մնում, որ շուկան հասնի Խանջյան փողոց։ Այստեղի առևտրականների հետ զրույցից հասկացանք, որ ի տարբերություն հագուստի խանութների, տոնավաճառների ու «մոլ»-երի, որտեղ առևտուրը պակասել է, իրենց հաճախորդներն ավելացել են։ Թեև այստեղ վաճառվող ապրանքները «ջրի գին» ունեն, բայց մարդիկ անգամ 500 գրամանոց ինչ-որ բանն էլ են սակարկում։ Որքան էլ կառավարության պատասխանատուները վստահեցնում են, որ մեր երկրի ու քաղաքացիների վիճակը լավացել է, տնտեսական աճ ունենք, այս շուկան արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրական վիճակը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։