Սպիտակ Տան կայքում տեղադրված Ցարնաև եղբայրների նկատմամբ քրեական գործը դադարեցնելու պահանջով խնդրագրերը մի շաբաթվա ընթացքում հավաքել են շուրջ 5,200 ստորագրություն: Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչների քննարկմանը արժանանելու համար խնդրագրերը Սպիտակ Տան պահանջով 30 օրվա պետք է հավաքեն ընթացքում 100,000 ստորագրություն: Այսպիսով առաջին խնդրագրերի հայտնվելուց  ապրիլի  26-ից հետո քվեարկության դիանմիկան ցույց է տալիս, որ  այս պահանջները որևէ հնարավորևություն չունեն ԱՄՆ նախագահի աշխատակազմից պաշտոնական պատասխանի:

Այս խնդրագրերի հեղինակները հայտնում են, որ Ցարնաև եղբայրների դեմ ցուցմունքները, որոնք մեղադրվում են Բոսթոնի մարաթոնյան վազքի ահաբեկչության մեջ, կեղծված են և նրանց դեմ վկայություններ գոյություն չունեն: Հեղինակների կարծիքով ՀԴԲ-ի կողմից հարուցված քրեական գործը չի համընկնում ապրիլի 15-ի դեպքերի հետ, երբ տեղի է ունեցել ահաբեկչությունը: Սրա հիման վրա խնդրագրերի հեղինակները պահանջում են դադարեցնել քրեական գործը և ազատ արձակել Ձոխար Ցարնաևին: Առաջին խնդրագիրը հավաքել է 1,37 հազար ձայն, երկրորդը միայն 160 ձայն: Երորդ պահանջը, որտեղ իշխանությունները մեղադրվում են Ձոխար Ցարնաևի սահմանադրական իրավունքների խախտման մեջ, հավաքել է 3,74 հազար ստորագրություն: