«Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայամ, պետությունն էլ մեկ կալանավորի վրա ծախսում է օրական համարյա տասը եվրո։

«ՉԻ» - Հասկանալի է, որ այդ տասը եվրոն միայն կալանավորների վրա չի ծախսվում՝ դրանով նաև շենքերն են պահպանվում, հսկիչների աշխատավարձերն են վճարվում և այլն։ Բայց ոնց էլ հաշվում ենք՝ էլի այդ գումարի մոտ կեսը պետաթյունը նախատեսում է ծախսել կալանավորների սննդի ու հագուստի վրա։ Իսկ դա արդեն օրական 5 եվրո է, կամ՝ ամսական մոտ 80 հազար դրամ։ Այլ կերպ ասած՝ պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին։ Դեռ չհաշված, որ կալանավորները կոմունալ ծախսեր չեն անում։

Չէ, մենք հասկանում ենք, որ իրականում այդ գումարներն այլ գրպաններ են մտնում։ Բայց փաստը մնում է փաստ՝ եթե ամեն ինչ օրենքով լինի, պետության տված թոշակով տարեցները կալանավորներից երկու անգամ ավելի վատ կապրեն»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: