Մարտի 8-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել բնակչի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: