Հարգելի լրագրողներ և ՖԲ ընկերներ,
Շնորհակալ եմ, որ շարունակում եք ինձ կրթության ոլորտին վերաբերող հարցեր ուղղել, խնդիրներ բարձրաձայնել :
Առաջարկում եմ դիմել անմիջապես ՀՀ ԿԳՆ: Ես այդ հարցերով չեմ զբաղվում:
Իդեպ, ոլորտում վստահաբար ավելի կարևոր ու հետաքրքիր հարցեր կան, քան նախարարներին սպասարկող մեքենաներն են: Ուստի այդ թեմայով ևս արձագանքելու կարիք չեմ տեսնում:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նորանշանակ ԿԳ նախարարի հայտարարությանը: