Իսրայելը օդային հարձակում է կատարել Սիրիայի վրա, որի նպատակակետերն են եղել ռազմական բազաները: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտնել են ամերիկացի պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անանուն մնալ: Հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր ուրբաթ առավոտյան: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել են ամերիկացի անանուն պաշտոնյաները: Պաշտոնյաներից մեկը ավելացրել է, որ հարձակումը տեղի է ունեցել ռազմական պահեստի վրա:

Ամերիկացի պաշտոնյաները ցանկացել են մնալ անանուն, քանի որ նրանք լիազորված չեն հանրորեն քննարկել նման դեպքեր:

 Իսրայելի անցյալում նույնպես օդային հարձակում է կատարել ռազմական պահեստի վրա, որոնք ըստ նախատեսված են եղել Լիբանանի Հեզբոլլահին: Հեզբոլլահի ղեկավար Շեյխ Հասան Նասրոլլահը նշել է, որ իր խմբավորումը ամեն կերպ օժանդակելու է Բաշար Ասադի ռեժիմին:

Իսրայելի դեսպանատան խոսնակ Աարոն Սագուլը չի մեկնաբանել Սիրիայի վրա հարձակումը, սակայն նշել է, որ Իսրայելը մտադրված է կանխարգելել քիմիական զենքի փոխանցումը Հեզբոլլահի ահաբեկիչներին Սիրիայի ռեժիմի կողմից:

Հարձակման մասին լուրերը առաջինը հաղորդել է CNN գործակալությունը Բարաք Օբամայի հայտարարությունից ժամեր անց,որը Կոստա Ռիկայում լրագրողներին տված մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ չի նախատեսում զորքեր ուղարկել Սիրիա:

Իսրայելի հարձակումը տեղի էր ունեցել նաև այն անհանգստացնող լուրերից հետո, որի համաձայն Բաշար Ասադի ռեժիմը օգտագործել է քիմիական զենք: