Հայտնի է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողներ, Կարեն Իշխանի Կարապետյանի, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։

Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ճանապարհին «Օպել»-ը գլորվել էր ձորը. վարորդն ու երկու ուղևորը մահացել էին։