Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի որոշումն իր որոշումն է և դա Դաշնակցությանը չի վերաբերում : Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Աժ  պատգամավոր  Աղվան Վարդանյանը:

«Մեզ համար միևնույնն էր այս ամեն ինչը : Իշխանության թեկնածուի հաղթանակը կանխորոշված է, որովհետև սրանք իրականումը ընտրություններ չեն: Հայաստանում ցայսօր ընտրությունները չեն հանդիսանում, որ կարող են հանդիսանալ  իշխանություն ձևավորելու  միջոց»,- առանձնացրեց  Աղվան Վարդանյանը :

Աժ պատգամավորն ապուշություն համարեց այն տեսակետը, թե ընտրությունների հետաձգումը ձեռնտու է ընդդիմադիր որոշ ուժերի, որոնք մինչ ընտրական գործընթացների սկսումը   հայտարարել էին,որ չեն մասնակցելու ընտրություններին և հետաձգման պարագայում կմասնակցեն:

Աղվան Վարդանյանն անդրադառձավ նաև Պարույր Հայրիկյանի կողմից  վերջինիս դեմ իրականացված մահափորձի այն հանգամանքին, թե կարող է դա  դրսի ուժերին   ձեռնտու լիներ, ապա նաև ներսի ուժերին` ասաց.«Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի  մեջ գտնվող մարդ է և կարող է ամենատարբեր և  հակասական տեսակետներ հայտնել»:

 Հիշեցնենք, որ այսօր նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել Սահմանադրական Դատարան` ընտրությունները հետաձգելու  դիմումով: Սրանցից ավելի վաղ` հունվարի 31-ին նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, սակայն Հայրիկյանը ողջ էր մնացել: