ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը պաշտոնապես լքեց կուսակցությունը:

«Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը:

Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: