Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Talksport.com-ի փոխանցմամբ՝ Պոչետինոն նախ նշել է, որ «Բորուսիան» հիանալի թիմ է, որն ունի շատ ուժեղ ֆուտբոլիստներ:
Անդրադառնալով գերմանական թիմի հարձակվողական ներուժին՝ Պոչետինոն նշել է, որ Օբամեյանգը, Ռոյսը և Մխիթարյանը համաշխարհային մակարդակի խաղացողներ են: «Նրանք կարող են խաղալ «Բարսելոնայում» կամ «Ռեալում»,- ասել է Մաուրիսիո Պոչետինոն: