«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Քանդման երկրորդ «պտույտի» գնացող ԲՀԿ-ն փորձում է հավաքել առաջին «պտույտի» ժամանակ «քամուց քշվածներին»:
Ժամանակին ԲՀԿ-ից իր հեռանալու մասին հայտարարած, այժմ «դարձ ի շրջանս յուր» գործած Վարդան Բոստանջյանին կհաջորդի Արամ Սաֆարյանի «մուտքը», եթե վերջինս համաձայնի, որովհետև նախկին ԲՀԿ-ականին շատ «փիս» նեղացրել են ծառուկյանական օրերին: Սակայն ամենաէկզոտիկը Վարդան Օսկանյանի վերադարձի մասին խոսակցություններն են: Ինչպես տեղեկացրեց մեր ԲՀԿ-ական զրուցակիցը, այդ մտայնությունը կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մոտ միշտ է եղել` հաշվի առնելով Օսկանյանի կապերը:
«Սակայն շատերիս համար դա նոնսենս էր, որովհետև նախ Օսկանյանն ինքը նպաստեց, որ ԲՀԿ-ն քանդվի, ապա` նա միայն դրսի համար է Օսկանյան։ Երբ Ծառուկյանի պնդմամբ գլխավորեց Երևանի քաղաքապետի համամասնական ցուցակը, մենք տեսանք, թե Օսկանյանը որքան պատրաստ չէ նման պայքարի, և եթե նա չլիներ, ԲՀԿ-ն շատ ավելի մեծ ձայներ կհավաքեր այդ ընտրություններում»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: