«Իրավունք» թերթը գրում է.

«Երբեմնի, ինչպես իր մարզում է հայտնի՝ «փողին փող չասող» «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի, «Մաքս» կոնցեռնի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտնվել Է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Մեկը մյուսի հետևից դատի են տալիս գործարարին, և ընդհանրապես, շրջանառվում են խոսակցություններ, որ նա հայտնվել Է սնանկացման շեմին։ Նույն խոսակցությունները նաև նման ընթացք են ստացել՝ ասում են, Խ.Մանուկյանը ժամանակին այնքան մարդու է վատություն արել, տնից-տեղից զրկել, որ տեղին Է նման վիճակում հայտնվելը։
Այնուամենայնիվ, որքանո՞վ են իրականությանը մոտ այս լուրերը։ Պարզաբանումներ փորձեցինք ստանալ Խաչիկ Մանուկյանից, ով, սակայն, ինչպես սպասում Էինք, կտրականապես հրաժարվեց որևէ բան ասելուց՝ նկատելով.

- Ես ցանկություն չունեմ խոսելու։ Իսկ ինչ վերաբերում է դատերին, ֆինանսական խնդիրներին, սպասեք՝ կտեսնենք։ Ինձ այլևս, խնդրում եմ, մի անհանգստացրեք»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։