Մարտի 8-ին Ա. Խաչատրյան համերգասրահում տեղի էր ունեցել համերգային ծրագիր՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Ելույթ էին ունեցել հայկական էստրադայի ներկայացուցիչներից Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Սոնան, Միշոն եւ ուրիշներ։
Համերգը վարում էին դերասաններ Անի Երանյանն ու Գոռ Հակոբյանը։ Ծրագրի ընթացքում բեմ է բարձրացել գեղեցիկ մի աղջնակ, վարդ նվիրել սիրված դերասանուհուն և շնորհավորել Անիին տոնի առթիվ։