Անհրաժեշտ է դիմահարդարումը հանել և դեմքը մաքրել ամեն օր։ Դա պարտադիր պայման է, եթե ուզում եք հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Դիմահարդարման մաքրումը պետք է սկսել աչքերից և ավարտել պարանոցով։
Անպայման պահպանեք այս 5 կանոնները.
- դեմքը մաքրելիս մի օգտագործեք շատ տաք կամ շատ սառը ջուր,
- երբեք մի մաքրեք աչքերի դիմահարդարումը օճառի օգնությամբ
- ավելի լավ է այդ նպատակով օգտագործել հանքային, եռացված ջուր կամ բուսական թուրմ (օրինակ, կանաչ կամ երիցուկի թեյ)
- մի քսեք դիմահարդարումը մաքրող միջոցը մաշկին
- մի քերեք մաշկը, մի ձգեք այն։