ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին այսօր դուրս են գրելու հիվանդանոցից, այս մասին հաղորդել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվության բաժինը:
Հիվանդանոցում հայտնել են, դերասանի վիճակը բավարար է:
ԱՀիշեցնենք, որ Ջիգարխանյանը բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով՝ մարտի 5-ին: Սկզբում նա կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էր, հետո տեղափոխել են հիվանդասենյակ: