Մարտի 12-ին Գյումրիում մահացած նորածինը ծնողների առաջնեկն էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողներն արդեն նրա համար անուն էին որոշել, բայց այդպես էլ չեն հասցրել դնել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմել է, որ իր կինը՝ 28-ամյա Լիաննա Դարբինյանը, շատ հանգիստ հղիություն է տարել: Նրան մարտի 10-ին տեղափոխել են Գյումրու ծննդատուն և սկզբում որոշված է եղել, որ ծնունդը պետք է կեսարյան հատման միջոցով իրականացվեր:

Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Կեսարյան հատման միջոցով երեխան շատ առողջ լույս աշխարհ է եկել: Բժիշկները ծնողներին ասել են, որ ամեն բան կարգին է եւ առավոտյան նորածնին կտանեն մոր մոտ: Սակայն առավոտյան հայտնել են, որ երեխայի վիճակը լավ չէ եւ պետք է տեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: