Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալել էր «Խետաֆեին»:

Կատալոնացիները սեփական խաղադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ չնայած արգենտինացի Լեոնել Մեսսին առաջին խաղակեսում վրիպեց 11 մետրանոցից:

Գոլերը.

Խուան Ռոդրիգես (8` ինքնագոլ), Մունիր Էլ-Հադադի (19), Նեյմար (32, 51), Լեոնել Մեսի (40), Արդա Թուրան (57):

Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Նեյմարը, իսկ արգենտինացի Լիոնել Մեսին առաջին խաղակեսում դարձավ գոլի հեղինակ եւ վրիպեց 11 մետրանոցից:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Լուիս Էնրիկեի թիմը 11 միավորով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյից»: Իսկ երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» առաջատարին զիջում է 15 միավորով: