Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Մայնցին»:

Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ տանտերերի հղթանակով:

Գոլերը.

Մարկո Ռոյս (30), Սինձի Կագավա (73):

Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Տուխելի գլխավորած թիմը  61 միավորով երկրորդ տեղում է և շարունակում է հինգ միավորով հետ մնալ առաջատար Մյունխենի «Բավարիայից»: