ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: