«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցում իր վերադասին։ Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Բանն այն է, որ Վարդենիս-Երևան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին։ Պատճառն այն էր, որ Արմանն իբրև թե ուղևոր էր գողացել երթուղայինից։ Այս ծեծի հետևանքով Վարդենիս-Երևան ավտոճանապարհը փակվել էր, երթուղու աշխատանքը դադարեցվել, քանի որ Արմանի ազգականներն ու հոր ազատամարտիկ ընկերները պահանջում էին ներողություն խնդրել Արմանից։ Վարորդի հայրը Վարդենիսում հայտնի ազատամարտիկ, վաղամեռիկ Գառնիկ Խչեյանն է՝ Հեբո անունով։

Ու քանի որ բախումը եղել էր Ֆառի հետ, որը հեղինակություն է, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը քաջ գիտակցում է, որ համարձակությունը չի ների նրա դեմ դուրս գալ և ծեծին իրավական ընթացք տալ, ուստի որոշել է ստել։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանապետ Ղամբարյանը, որը դեպքի օրը անգամ Վարդենիսում չի եղել, զեկուցել է, թե լուրջ բան չկա, «հարբեցողի տղու են ծեծել», «շոֆերի կռիվ է», «ինչ ազատամարտիկ»։ Բայց հատուկ Ղամբարյանի և նրա վերադաս Գեղարքունիքի ոստիկանապետ Արսեն Ադամյանի, ինչպես ևաև դատախազ Արսեն Արսենյանի համար նշենք, որ Հեբոն իր առողջությունը թողեց մարտի դաշտում, խաղաղ Հայաստանում մահացավ որպեսզի մերօրյա իրավապահ կոչվածները վայելեն Սոթքի ոսկու հանքի բարիքները՝ անգամ կոտրած ոտքով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: