«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե «Նոր Հայաստանը» շատ գոհ է Արարատի մարզից և հատկապես Աբրահամյանների դինաստիայից, ի տարբերություն Սյունիքի մարզի և այնտեղի «ցար ի բոգ» Սուրեն Խաչատրյանի:
Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Նոր Հայաստանի» որ ասում են ՆՀ, ուրեմն` Զարուհի Փոստանջյանը հետն է, մարզային այցելությունների ժամանակ, Զարուհի Փոստանջյան-Սուրիկ Խաչատրյան անվերջ հակամարտության շրջանակներում, մարզի կանայք բավականին լուրջ «հակահարված» են տվել իրենց «ռայոն անիմաստ եկած» ընդդիմադիր այրերին և կանանց, իսկ Արարատի մարզում ոչ միայն նման «բետեեռներ» չեն եղել, այլև ընդդիմադիրներին նշանակալից հարգանքով են վերաբերվել, ինչը բացատրվել է երկու կերպ. կա՛մ Աբրահամյաններն ուզում են «խաղալ» նաև ընդդիմադիրների հետ, կա՛մ էլ… փոխվել, քաղաքակիրթ են դարձել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: