Գրասենյակային աշխատողների կողմից քնի պակասը լրացնելու նպատակով սուրճի օգտագործումը նրանց օգնում է զսպել ոչ էթիկական վարքի դրսևորումը՝ հայտնել են ամերիկացի հոգեբանները: Մասնավորապես, կոֆեինը նրանց դարձնում է ավելի ազնիվ՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտության ընթացքում գիտնականները փորձ են կատարել 200 մարդու մասնակցությամբ՝ նրանց բաժանելով 2 խմբի, որոնցից մեկը ամբողջ գիշեր չպետք է քներ, իսկ առավոտյան միանար այն խմբին, որի ներկայացացուցիչները լավ քնել էին:
Երկու խմբերն էլ խաղացել են բարդ հոգեբանական խաղ, որի էությունը գումարի բաժանումն ու խաբելու ահնրաժեշտությունն էր: Միաժամանակ բոլորը ստացել են մաստակներ, որոնց կեսը պարունակել է կոֆեինի չափաբաժին, որը համապատասխանաբար պարունակվում է 350 մլ սուրճի մեջ:
Պարզվել է, որ քնի պակաս ունեցող կամավորները ավելի հաճախ են խաբել, քան լավ հանգստացածները: Սակայն չքնածներից նրանք, ովքեր ստացել են կոֆեին պարունակող մաստակներ, խաբել են նկատելիորեն քիչ, քան մյուսները: