ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի հանձնախումբը՝ խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, անդամներ՝ Հակոբ Թադևոսյանը, Անահիտ Հովնանայանը, Հռիփսիմե Մարգարյանը, Էդուարդ Մանևիդիսը մարտի 14-ից 17-ը այցելեցին Զինված ուժերի մի շարք զորամասեր։
Զորամասերում հանձնախմբի անդամները ուսամնասիրեցին զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության, սննդի կազմակերպման և որակի, կարգապահության, սոցիալ-կենցաղային պայմանների, կադրային ապահովման հետ կապված բազմաթիվ հարցեր։
Նախատեսված հիմնահարցերի ուսումնասիրություններին զուգահեռ խորհրդի անդամները զրույցներ ունեցան հրամանատարների և զինվորների հետ։
Քննարկումների արդյունքում ձևավորվեցին մի շարք առաջարկություններ, որոնք կներկայացվեն պաշտպանության նախարարին։