Ինչպես միշտ, ամեն ինչ ներկայացանում է ծայրահեղ գույներով։ Աբրահամ Մանուկյանը ոչ մի տեղից չի հեռացվել։ Պարզապես երեկ, խմբակցության նիստի ժամանակ, տիկին Զոհրաբյանը խմբակցությանը տեղեկացրել է, որ հանդիպել եւ զրուցել է Աբրահամ Մանուկյանի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ պարոն Մանուկյանն այլեւս չի համակարգի ԲՀԿ տարածքային որոշ կառույցների գործունեությունը, այլ կզբաղվի բացառապես Շենգավիթի եւ Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Դա եղել է նաեւ Աբրահամ Մանուկյանի ցանկությունը:
Տարածքային կառույցների աշխատանքների ընդհանուր համակարգմամբ զբաղվելու է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ խոսնակ` Վանիկ Էլիզբարյան